Բաժիններ՝

«Միշտ սիրել եմ Մադրիդի «Ռեալը»». Էդեն Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է՝ ինչ փուլում են գտնվում լոնդոնյան ակումբի հետ բանակցությունները, և ևս մեկ անգամ խոստովանել է «Ռեալի» հանդեպ իր համակրանքը:

««Չելսիի» հետ թեթև բանակցություններ եղել են, բայց հետո դրանք դադարեցին, հիմա մենք սպասում ենք:

Դուք ինձ գիտեք, ես միշտ սիրել եմ Մադրիդի «Ռեալը», դեռ Զիդանից առաջ: Տեսնենք՝ ինչ կստացվի: Ինչպես արդեն ասել եմ, այս մրցաշրջանը կավարտեմ «Չելսիում»: Ես պայմանագիր ունեմ, հետո կտեսնենք: Սարին մտածում է ֆուտբոլի մասին այնպես, ինչպես և ես, այնպես որ, կտեսնենք:

Ընտանիքս Լոնդոնում է, ես շուտով 28 տարեկան կդառնամ: Ես չեմ ուզում ափսոսել կարիերայիս վերջում: Ես պատրաստվում եմ որոշում կայացնել, դեռ չգիտեմ՝ երբ»,- Ազարին է մեջբերում RMC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս