Մակրոնը հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը:
Նրա տվյալներով՝ նախագահի ուղերձը պլանավորված Է տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին): Ինչպես հայտնել է Ֆրանսիայի աշխատանքի նախարար Մյուրիել Պենիկոն, Մակրոնը մտադիր է «կոնկրետ ու անհապաղ միջոցառումներ» ներկայացնել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար:
Ինչպես հայտնել է BFM հեռուստաալիքը, դեկտեմբերի 10-ին Մակրոնը նաեւ Ելիսեյան պալատում կընդունի հանրապետության առաջատար արհմիությունների եւ ձեռնարկատերերի միավորումների ներկայացուցիչներին: Հանդիպումը նվիրված կլինի Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական իրադրությանը՝ ցուցարարների պահանջների լույսով: Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել «դեղին բաճկոնների» շարժման բողոքի ակցիաների չորրորդ մասը:
Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նանտում, Թուլուզում եւ այլ քաղաքներում անցկացված ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Բողոքի ակցիաներին մասնակցած մարդկանց թիվը գերազանցել է 136 հազարը: Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթօրյա ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել գրեթե 2 հազար մարդ, հաղորդել էՏԱՍՍ գործակալությունը: