Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում անդրադարձել է ղարաբաղյան հարցին. aravot.am

ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին, ըստ aravot.am-ի՝ հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:

Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների՝ մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լորա Քուփերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ՝ քննարկելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:

«Մինչ ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցների հետ ուժեղացնել գործընկերային հարաբերությունները, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին մեր երկրների միջև կապերի խորացման նվիրվածության համար»,- ասել է Կուպերը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս