Բելառուսի նախագահ Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի. Գագիկ Ծառուկյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Նոյեմբերի 24-ին ես եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչին: Կարող եմ ասել, որ նա այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը նաև ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում, քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացրել է իր ծրագրերը: Ըստ նրա՝ իր ցանկությունն է, որ Հայաստանի համար լավ լինի, ժողովուրդն էլ լավ ապրի:

«Իմ գործով ես ցույց եմ տվել, որ մշտապես իմ ժողովրդի կողքին եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Նա ընտրողներին խորհուրդ տվեց, որ քվեարկության ժամանակ հիշեն քաղաքական գործիչների արած գործն ու ապրած կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս