Բաժիններ՝

ՕՊԷՔ-ում բանակցությունները փակուղի են մտել նավթի հանույթը նվազեցնելուց Իրանի հրաժարվելու պատճառով

ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նիստի մասնակիցներին: Նրանցից մեկի խոսքով՝ Իրանը հրաժարվել է նույնիսկ զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արդյունահանումը հանուն ՕՊԷՔ+-ի գործարքի պահպանման:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը եւ ՕՊԷՔ-ն առաջարկել են Իրանին զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արտադրությունը՝ նավթի արդյունահանման սահմանափակման շուրջ 24 երկրների կողմից ՕՊԷՔ+-ի ընդհանուր գործարքը պահպանելու համար:

«Իրանը պետք է ազատվի նավթի արդյունահաման ծավալի սահմանափակման բոլոր պարտավորություններից, քանի դեռ գործում են ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները»,- ՕՊԷՔ-ի նիստի նախօրյակին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31