Բաժիններ՝

«Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումը սյուռեալիզմ է». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սյուռեալիզմ է որակել ԱՄՆ-ի մոտեցումը միջազգային հարաբերությունների նկատմամբ: Այդ մասին հայտնել է ILNA գործակալությունը:

«Միջազգային հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս մոտեցումը սյուռեալիզմ է,- հայտարարել է Զարիֆը:- Դեռ քիչ է, որ Վաշինգտոնը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվի 2231 բանաձեւը եւ նույնիսկ սպառնում է պատժել նրանց, ովքեր չեն ցանկանում կատարել ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները: Այժմ էլ ամերիկացիները Իրանին են մեղադրում այդ համաձայնագիրը խախտելու մեջ»:

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»:

Զարիֆի ներկայիս հայտարարությունը դարձել է Պետդեպի հենց այս մեղադրանքների պատասխանը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:

Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս