Գերմանիայում իսլամական կոնֆերանսի մասնակիցներին մատուցվել է խոզի միս
Նոյեմբերի 28-29 Գերմանիայում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանսի» 4-րդ նիստը նախագահել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը։ Կոնֆերանսի ընթացքում սկանդալային միջադեպ է եղել, որը մեծ արձագանք է գտել թուրքական և միջազգային մամուլում, ինչպես նաև համացանցում։
Կոնֆերանսի ընթացքում հյուրերին, որոնց գերակշիռ մասը մուսուլմաններ են եղել, մատուցվել է խոզի մսից պատրաստված ուտեստներ։
Դա բարկացրել է Գերմանիայի և արտերկրի մահմեդականներին։ Խոզի մսի մատուցումը նրանք որակել են որպես «անհարգալից վերաբերմունք» մուսուլմանների նկատմամբ։
Թեմային արձագանքել է Գերմանիայի ընդդիմադիր «Կանաչների կուսակցության» անդամ, քաղաքագետ Վոլկեր Բեկը.
«Եթե ես հրավիրած լինեի մուսուլմաններին, նրանց երբեք չեի մատուցի խոզի մսից պատրատսված ուտեսներ։ Հարգել էր պետք նրանց»։
Թեման մեծ արձագանք է գտել նաև համացանցում։ Մի շարք օգտատերեր պնդել են, թե սրանով ի ցույց է դրվում, թե որքան անլուրջ է Գերմանիայի մոտեցումը նման հարցերում։