![](/banners/BeFunky-design.jpg)
«Սմքած» շինարարություն
![](https://168.am/wp-content/uploads/2012/06/gabriel.jpg)
Հայաստանը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հարվածի տակ ընկավ, չնայած այդ հարվածը այդքան էլ բացասաբար չազդեց մեր երկրի տնտեսության վրա, քանզի այն ունի լավ կառուցված ֆինանսական սեկտոր: Այս մասին այսօր “Աճի և միջազգային փորձառությունների հնարավորությունները” խորագրով բիզնես Ֆորումի բացման հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը “Առավել խոցելի էր շինարարության ոլորտը, որը կարելի է ասել սմքեց”,-ասել է նախարարը: Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալներով շինարարության ոլորտը շարունակըում է սմքած մնալ. Այս տարվա առաջին 5 ամիսներին ոլորտն անկում է ապրել 8%-ով։