Բաժիններ՝

ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Տուսկ

Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հունվարի վերջին:

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հանդես գալով Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ն անցկացվում է G20-ի գագաթնաժողովը:

«Եվրոպան միասնական է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Հենց դրա համար էլ ես վստահ, որ ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս