Բաժիններ՝

Էմանուել Մակրոնին և նրա տիկնոջը Բրիջիտին դիմավորել է բանվորական հագուստով օդանավակայանի աշխատակիցը

Արգենտինայի պաշտոնատարները սխալմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը՝ Բրիջիտին, չեն դիմավորել Բուենոս Այրես նրանց ժամանելուց հետո, որտեղ նոյեմբերի 30-ին մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել է Euronews հռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշում է, որ Ֆրանիսայի նախագահին ու առաջին տիկնոջը թյուրիմացաբար դիմավորել է օդանավակայանի աշխատակիցը, որը բանվորական հագուստով է եղել:

Ավելի ուշ օդանավակայան, այնուամենայնիվ, ժամանել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին, որը ողջունել է Ֆրանիսայի ղեկավարին ու նրա կնոջը, երբ նրանք արդեն ավտոմեքենա էին նստում: Այս միջադեպի կապակցությամբ լուսանկարներն ու կատակներն անհապաղ տարածվել են սոցիալական ցանցերում, նշում է Euronews-ը:

Գագաթնաժողովն ընթանալու է Costa Salguero ցուցահանդեսային կենտրոնում, որը գտնվում է Լա Պլատա ծոցի ափին՝ Բուենոս Այրեսի կենտրոնից որոշակի հեռավորությամբ: Աշխարհի ղեկավարների հանդիպման վայրը գտնվում է Խորխե Նյուբերիի անվան օդանավակայանի հարեւանությամբ, որը գագաթնաժողովի օրերին բաց է լինելու միայն պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար:

Costa Salguero-ին հարող ամբողջ գոտին ավտոմեքենաների ու հետիոտների համար փակ է լինելու նոյեմբերի 29-ի 21:00-ից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 30-ի 04:00-ից) մինչեւ դեկտեմբերի 1-ի 22:00-ն (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 2-ի 05:00-ն):
Երթեւեկությունը սահմանափակվելու է նաեւ կենտրոնում, որտեղ գտնվում են այն հյուրանոցները, որոնցում ապրելու են պատվիրակությունների անդամները, եւ Կոլոն թատրոնը, որտեղ գալա-երեկույթ կանցկացվի գագաթնաժողովի մասնակիցների համար:

Սահմանափակումները կվերաբերեն նաեւ հանրային տրանսպորտին: Գագաթնաժողովի երկու օրվա ընթացքում քաղաքում չի աշխատելու մետրոն, ինչպես նաեւ փակ կլինեն երկաթուղային կայարաններն ու ավտոկայանները: Քաղաքային ավտոբուսների երթուղիները կփոխվեն: Առեւտրային չվերթների համար բաց կլինի Բուենոս Այրեսի երեք օդանավակայաններից միայն մեկը:

Արգենտինայի իշխանությունները քաղաքացիները կյանքը թեթեւացնելու համար նոյեմբերի 30-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր եւ Բուենոս Այրեսի բնակիչներին խորհուրդ են տվել՝ օգտվել երկար հանգստյան օրերից ու մեկնել քաղաքից դուրս:

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը տեղական հեռուստատեսության եթերում ասել է, որ գագաթնաժողովի օրերին անվտանգության ապահովման գործում կներգրավվեն իրավապահ մարմինների շուրջ 22 հազար աշխատակիցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս