Ինչու է ուշանում ցիկլը. 5 պատճառ
Դաշտանային ցիկլի ուշացման պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ: Fabiosa.com-ը ներկայացրել է 5 պատճառ, որոնք կարող են ազդել ցիկլի վրա:
Քաշի փոփոխություն: Քաշի կտրուկ կորուստը կամ ավելացումը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության, որը կարող է նույնիսկ որոշ ժամանակով դաշտանային ցիկլի բացակայության պատճառ դառնալ: Այս դեպքում որոշ ժամանակ անց ցիկլը վերականգնվում է:
Սթրես: Սթրեսը, նյարդային լարվածությունը կարող են ազդել հորմոնների արտադրության վրա, ինչը նաև հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման:
Հյուծող ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Հյուծող մարզումները կարող են ամենորեայի՝ դաշտանի բացակայության հանգեցնել: Ճարպերն արագ այրվում են, որոնք անհրաժեշտ են նաև վերարտադրողական համակարգի աշխատանքի համար:
Պրոլակտինի մակարդակի բարձրացում: Կնոջ օրգանիզմն այս հորմոնը մեծ քանակով արտադրում է կրծքով կերարկման ընթացքում, այդ պատճառով դաշտանն այդ ընթացքում հիմնականում բացակայում է: Սակայն պրոլակտինի մակարդակի բարձրացումը կարող է խնդիրների հանգեցնել:
Վահանաձև գեղձի խնդիրներ: Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք օրգանիզմում մի շարք գործառույթներ են կատարում: Հիպոթիրեոզը՝ հորմոնների մակարդակի նվազումը, կարող է հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ քաշի ավելացման և դաշտանային ցիկլի բացակայության:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը