«Ուզում եմ էս բաժակով խմեմ Վարդենիկի և վարդենիկցիների կենացը». Փաշինյան

Վարդենիսից Մարտունի ճանապարհին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Վարդենիկ համայնքում դիմավորեցին հյուրասիրության սեղանով։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հեղափոխության ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

«Ուզում եմ էս բաժակով խմեմ Վարդենիկի և վարդենիկցիների կենացը և մեզ համատեղ հաղթանակ մաղթեմ։ Ես ուզում եմ, որ մեր հաղթանակները լինեն ընդհանուր՝ էն, ինչ որ լինի մեր հաղթանակը, լինի նաև ձեր հաղթանակը»,- կենաց ասաց Փաշինյանն ու դատարկեց կոնյակով լի բաժակը։

Գյուղացիներից մեկը Փաշինյանին կոչ արեց՝ «հաջորդ հանդիպումը լինի գյուղի կենտրոնում»։

Փաշինյանը հիշեցրեց, որ «էն ընդդիմադիր վախտերը» եղել է Վարդենիկում։

«Էն վախտ ուրիշ էր»,- արձագանքեց գյուղացին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930