Երևանում դեկտեմբերին կանցկացվի վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների առաջնությունը Save
Կառավարությունը 8,2 մլն դրամ կհատկացնի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ դեկտեմբերի 13-16-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի մինչև 15 տարեկան պատանիների արևելաեվրոպական երկրների առաջնության անցկացման նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Հիմնավորման համաձայն, այս առաջնությունը համարվում է վոլեյբոլի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 9 եվրոպական երկրների թիմեր:
Համաձայն վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների ասոցիացիայի կանոնակարգի՝ մասնակից թիմերը իրենք են հոգում կեցության ծախսերը: Մնացած ծախսերը պետք է կատարվեն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին, ինչը կկազմի 14,161.2 հազար դրամ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հնարավորություն ունի անձնական միջոցներից տրամադրելու 5,910.0 հազար դրամ: