Իվանիշվիլին ընտրություններում քվեարկել է «անցյալի դեմ»
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ հայտարարել, որ իր ձայնը տվել է զարգացման օգտին եւ «բռնության ու ստի դեմ»:
Իվանիշվիլին ընտրատեղամաս էր եկել կնոջ, որդու եւ հարսի հետ։ «Մենք ընտրությունն արել ենք արժանապատվության, արդարության եւ զարգացման օգտին եւ որպեսզի արդյունքում «ոչ» ասենք բռնությանն ու ստին եւ ետ չվերադառնանք: Դուք լավ եք հիշում այն տարիները, նրանց ձեռագիրը լավ է զգացվում»,- հայտարարել է Իվանիշվիլին լրագրողներին:
Հարցին, թե Իվանիշվիլին ընդդիմության կողմից ապակայունացման փորձեր սպասում է արդյոք ընտրությունների գործընթացի ավարտվելուց հետո, նա պատասխանել է, որ «էքսցեսների փորձեր կլինեն, բայց մյուս կողմն էլ պակաս համախմբված չէ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: