«Ռոնալդինիոն և Ռոնալդոն իմ կուռքերն են: Նրանք կախարդական ոտքեր ունեին». Մարսիալ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անթոնի Մարսիալը պատմել է ֆուտբոլի իր կուռքերի մասին:
«Ես միշտ հետևել եմ անգլիական ֆուտբոլին: «Մանչեսթեր Յունայթեդին», որովհետև այնտեղ խաղում էր Պատրիս Էվրան, իսկ նա նույն քաղաքից է, ինչ և ես: Եվ «Արսենալին», երբ Թիերի Անրին այնտեղ էր, նա նույնպես Լեզ-Յուլիսից է:
Իմ մեծ երկու կուռքերը բրազիլացիներ էին. Ռոնալդինիոն և Ռոնալդոն, քանի որ նրանք կախարդական ոտքեր ունեին: Իմ տարիքի գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստ նույն բանը կասի:
Ֆրանսիացի ֆուտբոլիստների շարքում ինձ համար կուռք էր Թիերի Անրին, իսկ հետո Զինեդին Զիդանը՝ Զիզուն: Նրանք լավագույնն էին:
Եվս մեկ ֆուտբոլիստ, ով ինձ դուր էր գալիս, Նիկոլա Անելկան էր: Նա հրաշալի ֆուտբոլիստ էր, արագ և շատ հմտություններով»,- Մարսիալին է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը