Բաժիններ՝

Կողն են ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացմանը կամ չեղարկմանը

Հարավկորեացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին: Այդ մասին վկայում են Կորեայի ժողովրդավարական ու խաղաղ վերամիավորման հարավկորեական Ազգային կոնսուլտացիվ խորհրդի անցկացրած հարցման արդյունքները, որոնք ներկայացվել են նոյեմբերի 28-ին:

Հարցման տվյալներով՝ դրա մասնակիցների 64 տոկոսը անհրաժեշտ է համարում պատժամիջոցների մեղմացումը ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործընթացին աջակցելու նպատակով: Դրան դեմ է արտահայտվել հարցվածների 32 տոկոսը:

Բացի այդ, հարցման մասնակիցների 61 տոկոսը դրական Է գնահատել ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ռազմական լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները, ինչը, նրանց կարծիքով, կօգնի հաստատել փոխադարձ վստահություն եւ բացառել նոր հակամարտությունների հնարավորությունը թերակղզում: Դրան համաձայն չէ հարցվածների 34,9 տոկոսը:

Հարցման մասնակիցների կեսից ավելին (55,3 տոկոսը) գոհունակություն է հայտնել միջկորեական հարաբերությունների բարելավման տեմպերի կապակցությամբ այն բանից հետո, երբ սեպտեմբերի Փհենյանում տեղի ունեցավ երկու երկրների ղեկավարների՝ Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ունի հանդիպումը: Հակառակ կարծիքին է հարցվածների 41,4 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3,1 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս