Բաժիններ՝

Ավստրալիայում անտառային հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար տարածք են ընդգրկել

Անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում, հրդեհի ընդգրկած տարածքն արդեն հասնում է 20 հազար հեկտարի: Այդ մասին հայտնել է 9news պորտալը:

Իշխանությունները հայտարարել են, որ այլեւս չեն կարող երաշխավորել այն բնակիչների անվտանգությունը, որոնք որոշել են չտարհանվել: Նշվում է, որ առանձին շրջաններից արդեն հնարավոր չէ տարհանում իրականացնել: Նրանց, ովքեր այժմ հարկադրված են մնալ տեղերում, խորհուրդ են տալիս հագնել պաշտպանիչ հագուստ, խուսափել ջրազրկումից, թաց սրբիչներ դնել պատուհանների ու դռների տակ եւ ապաստանել այնպիսի տեղերում, որտեղից շատ ելքեր կան:

Ոստիկանությունը նախազգուշացնում է սաստիկ քամու պատճառով կրակե փոթորիկների հնարավոր ձեւավորման մասին:

Պորտալը նշում է, որ նոյեմբերի 24-ից կրակն արդեն ավելի քան 20 հազար հեկտար տարածք է ընդգրկել, ոչնչացել են բազմաթիվ տներ: Հրդեհների դեմ պայքարին մասնակցում է ութ ինքնաթիռ, ներառյալ խոշոր հրշեջ ինքնաթիռը, որը հնարավորություն ունի նետել 15 հազար լիտր ջուր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս