Պատռում են. «Լուսավոր Հայաստանի» պաստառների տեղում «Իմ քայլը» փակցնում է սեփականը. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/Edmon3.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Քարոզարշավն արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է: Արտառոց իրադարձություններ, միջադեպեր, կարելի է ասել, դեռ տեղի չեն ունեցել: Մինչ քարոզարշավի սկիզբը, գրեթե բոլոր կուսակցությունները, թեկնածուները իրենց հրապարակային խոսքում հորդորեցին պահպանել կոռեկտությունը մրցակից ուժերի կամ վարկանիշային թեկնածուների նկատմամբ:
«Ժամանակ»-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը թիվ 3 ընտրատարածքն է, «Իմ քայլը» դաշինքի անդամների կամ համակիրների կողմից պատերին փակցված «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների նախընտրական պաստառները ոչնչացվում են՝ փակցնելով սեփականը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: