Ամփոփվել են 2018 թվականին Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները
Նոյեմբերի 27-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բագրամյանը և Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցելելեցին Հայաստանի ատոմային էլեկտրակայան և ծանոթացել դրա շահագործման ժամկետի երկարացման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։
Նախագիծն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև Միջկառավարական համաձայանագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝ մինչև 2026թ․ կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում և 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության և արդյունավետության բարձրացման աշխատանքներին։
«Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ։ Խորհրդային ժամանակներում հայ և ռուս մասնագետների ուժերով կառուցվել է իր տեխնոլոգիայով յուրահատուկ Հայկական ԱԷԿ-ը։ Իր պատմության ընթացքում կայանը դիմակայել է աղետալի երկրաշարժին, Հայաստանի համար ճգնաժամային տարիներին՝ հանդիսանալով Հայաստանի և Ռուսաստանի փոխօգնության, գործարար համագործակցության և սերտ կապերի խորհրդանիշ: Վերջին տարիների ընթացքում հայ և ռուս մասնագետների հմուտ և համակարգված աշխատանքի շնորհիվ կայանում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել։ Կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ ԱէԿ-ի արդիանականցման ընթացքնը գտնվում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հատուկ հսկողության ներքո», – լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Կոպիրկինը։
ՀԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացմանն ուղղված աշխատաքների կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ բաժանմունքի մասն է: Ընկերությունն ունի նմանատիպ խնդիրների իրականցման մեծ գործնական փորձ՝ Ռոսատոմը արտերկրում և Ռուսաստանում երկարացրել է արդեն 10 էներգաբլոկերի շահագործման ժամկետ, սակայն Հայաստանի պարագայում խոսքը կայանի լայնածավալ արդիականացման մասին է։ Խնդիրը լուծվում է բավականին սուղ ժամկետներում։
Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարն ու դեսպանը այցելեցին կայանի տուրբինային արտադրամաս։ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը պատմեց նախագծի ընթացքում աշխատանքների արդյունքների մասին.
«Վերջին մի քանի տարիներին ատոմակայանում իրականացվել է հսկայական ծավալի աշխատանք՝ երկարացվել է ավելի քան 2500 միավոր մասնագիտական կոմպոնենտների, համակարգերի և կառուցվածքների շահագործման ժամկետներ, մատակարարվել են ծանր քաշային և լայնածավալ սարքավորումներ (ընդհանուր ավելի քան 70 վագոն ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորում)։ Միայն այս տարվա ընթացքում կայան են բերվել ջերմաստիճանի անջատիչներ, տուրբինային գեներատորներ, հարուցման համակարգեր, բլոկային տրանսֆորմատորներ։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են մի քանի կիլոմետր մալուխներ, ապամոնտաժվել և մոնտաժվել է ավելի քան 1000 տոննա սարքավորում։ Այս ծանրակշիռ բեռների փոխադրումն ապահովելու նպատակով «Ռոսատոմ» պետկորպորացիայի դիմումով «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ընկերությունը կարճ ժամանակահատվածում իրակացրել է Արմավիր կայանից մինչև Հայկական ԱէԿ երկաթգծերի վերանորոգումը»։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը մեկնաբանել է կայանի համար այս աշխատանքների նշանակությունը․
«Նախկին սարքավորումները ՀԱԷԿ-ի շահագործման 30 տարվա ընթացքում բարոյապես և ֆիզիկապես մաշվել են։ Շատ կարևոր էր փոխարինել դրանք, որպեսզի կայանը շարունակի աշխատանքը։ Նոր սարքավորումների տեխնիկական ցուցանիշները արդյունավետությամբ և հուսալիությամբ նախորդներից էապես բարձր կլինեն։ Աշխատանքները տարվում են շատ խիտ գրաֆիկով և հաճախ էքստրեմալ պայմաններում։ Ամենածանրաբեռնված ամիսներին ընթացքում մեզ հետ միասին աշխատել է շուրջ 400 ռուսաստանցի մասնագետ: Աշխատանքները տարվել են շուրջօրյա ռեժիմով՝ չնայած ամառվա ամիսների 40 աստիճան շոգին: Ես ուրախ եմ նշել, որ մեր համատեղ նախագիծն արդեն լավ դինամիկա է հավաքել և բացահայտ արդյունքներ կան՝ այս տարի մասնագիտացված կազմակերպությունները հաստատել են մինչև 2026թ. ՀԱԷԿ-ի ռեակտորային համակարգի շահագործման հնարավորությունը»:
Նաշագծի բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թ. վերջում և Հայաստանը ժամանակակից սարքավորումներով հագեցած կայան կունենա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին:
Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը և Եվգենի Սալկովը պարգևներ են հանձնել ՀԱԷԿ-ի 12 աշխատակիցների, որոնք առավել մեծ ներդրում են ունեցել կայանի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացմանը:
«Այսօր ՀԱէԿ-ում գեներացվում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Լույսն ու ջերմությունը մեր տներում ՀԱէԿ-ի անձնակազմի արժանիքն է: Շատերը հիշում են «մութ տարիները», երբ կայանը կանգնած էր, և ոչ ոք չի ուզում վերապրել այն օրերը: Ինձ ու իմ ընտանիքի համար շատ կարևոր է, որ կայանը կարողանա աշխատել, և ես հպարտ եմ, որ ունեմ իմ ներդրումը այս գործում», – ասաց տուրբինային արտադրամասի ավագ մասնագետ Ստեփան Գալստյանը:
ՀԱէԿ-ի ռազմավարական նշանակությունն ընդգծեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակտար Գարեգին Բաղրամյանը.
«Երկրի բնակչությանը և տնտեսությանը մատչելի էլեկտրականությամբ ապահովումը՝ Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգության հարց է: Ատոմային էներգետիկան միշտ առաջնահերթ է եղել մեզ համար, և հենց այս պատճառով կայանի աշխատանքի երկարացման ռազմավարական որոշում է ընդունվել: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը տվյալ բնագավառում շարունակվելու է, քանի որ ատոմային էներգետիկան տալիս է նոր երաշխիքներ, խթաններ և զարգացման ուղղություններ»:
Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը, դեսպանն ու կայանի ղեկավարությունը խոսեցին նաև հումանիտար բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարցերը, ինչպես նաև ատոմային էներգետիկայի կադրերի պատրաստումը: Այս տարի ՀԱԷԿ-ի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «Արմատոմ» ՓԲԸ 4 ներկայացուցիչ հաջողությամբ անցել են հարցազրույցներ՝ Ռոսատոմի քվոտայով ՄԻՖԻ մագիստրատուրա ընդունվելու համար: Բացի այդ, ֆիզիկայի և մաթեմատիկայի ամենամյա օլիմպիադայի մրցանակակիր Հայաստանի ավագ դպրոցականները կստանան ՌԴ տեխնիկական բուհեր, այդ թվում ՄԻՖԻ, ընդունվելու արտոնություններ և անվճար սովորելու հնարավորություն:
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիանգլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և աշխարհի միակ ատոմային նավատորմը:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։