Բաժիններ՝

NASA-ն պատմել է, թե երբ կարող է օդաչուավոր թռիչք իրականացվել դեպի Մարս

Դեպի Մարս օդաչուավոր թռիչքը, հավանաբար, կկայանա 2030-ական թվականներին այն բանից հետո, երբ անհրաժեշտ ենթակառուցվածք կստեղծվի նման գիտարշավի համար: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, որը նվիրված էր Մարսի վրա Mars InSight ավտոմատ կայանի վայրէջքի արդյունքներին: Ճեպազրույցը հեռարձակվել է NASA-ի կայքում:

«Հավանաբար դեպի Մարս թռիչքը հնարավոր կլինի 2030-ական թվականներին, եւ դա խիստ հավակնոտ գրաֆիկ կլիներ,-նշել է նա:-Սկզբում մենք կշարժվենք դեպի Լուսին, եւ այդ կետը որպես առաջնահերթ է նշված է քաղաքական դիրեկտիվում, որին հավանություն է տվել ԱՄՆ-ի նախագահը: Մենք պետք է կայուն կառույց ստեղծենք մարդկանց մասնակցությամբ եւ ավտոմատ սարքերի օգտագործմամբ տիեզերք մտնելու համար, որպեսզի հասնենք Լուսնի մոտերքը եւ որպեսզի վայրէջքներ ապահովենք նրա մակերեւույթի վրա»:

«Հենց որ մենք հասնենք դրան, նշել է NASA-ի տնօրենը,-մենք ձեռնամուխ կլինենք միջազգային կոալիցիայի ստեղծմանը, որպեսզի կայուն մուտք ապահովենք Լուսնի մակերեւույթ: Այս փուլում մենք կիրականացնենք տեխնիկական որոշումների գնահատում, կգնահատենք թռիչքների հետ կապված ռիսկը, ինչպես նաեւ թռիչքների ներգործությունը մարդու ֆիզիոլոգիայի վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս