Բաժիններ՝

Որոնք են տաղանդների մրցունակության առումով հայտնի երկրները

Շվեյցարական «Institute for Management» (IMD) տնտեսական դպրոցը հրապարակել է «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը» (Global Talent Competitiveness Index)։ Այդ զեկույցում Թուրքիան 63 երկրի ցանկում 51-րդ տեղն է զբաղեցրել։

Զեկույցը հրապարակվում է 2005-ից: Առաջին զեկույցում Թուրքիան 39-րդ հորիզոնականում էր, 2014-ին՝ 35-րդում, 2015 և 2016թթ․՝ 46-րդում, իսկ 2017-ին՝ արդեն 53-րդում։

Զեկույցում հաշվի են առնվել ազգային եկամուտից կրթության ոլորտին տրամադրվող մասնաբաժինը, մեկ ուսանողին բաժին ընկնող ֆինանսավորման չափը, մեկ ուսուցչին բաժին ընկնող աշակերտների թիվը, կյանքի որակը, ընկերությունների կողմից տաղանդավոր ուսանողներին աշխատանք տրամադրելու հանագամանքը և մի շարք նմանատիպ չափանիշներ։

Զեկույցում ներկայացված ցանկում առաջին հորիզոնականում Շվեյցարիան է, այնուհետև հաջորդում են Դանիան, Նորվեգիան, Ավստրիան, Հոլանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգն ու Գերմանիան։

Աշխատակիցներից որոշակի տաղանդ պահանջող աշխատանքով զբաղվողները Թուրքիայում ստանում են 14․323 դոլար զուտ աշխատավարձ, իսկ օրինակ Շվեյցարիայում՝ 92․625 դոլար։

Ցանկի վերջին հորիզոնականում Վենեսուելան է, որտեղից տնտեսական ճգնաժամի պատճառով շուրջ 2․5մլն մարդ հարկադրված է եղել արտագաղթել։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս