Բաժիններ՝

Մոսկվան Կիևին լուրջ հետևանքներով է սպառնացել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ «Ռուսաստանի ԱԳ նախարարութունը վճռական բողոք է հայտնում 2018 թվականի նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի կողմից Սեւ ծովում Ռուսաստանի Դաշնության տարածքային ծով խաղաղ մուտքի կանոնների կոպիտ խախտման կապակցությամբ»,- ասված է այն հայտարարության մեջ, որը հրապարակված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Սմոլենսկյան հրապարակում նաեւ ընդգծել են, որ Մոսկվայում վրդովված են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ուկրաինացի արմատականների հերթական հարձակումներից ու դրանց պատճառված վնասից:

«Կցանկանային զգուշացնել ուկրաինական կողմին, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ կոորդինացմամբ Կիեւի կողմից իրականացվող գիծը՝ ուղղված Ազովի եւ Սեւ ծովի ջրատարածքում Ռուսաստանի հետ հակամարտության հրահրմանը, հղի է լուրջ հետտեւանքներով»,- նշվում է ԱԳՆ-ի կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Ռուսաստանի Դաշնության կողմից խստիվ կկասեցվեն նրա իքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված բոլոր ոտնձգությունները», ընդգծել են Սմոլենսկայն հրապարակում: Մինչ այդ Ռուսաստաանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվային այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով:

«Դա արդեն վաղուց դադարել է մեզ հուզել: Անշուշտ, պատժամիջոցները միշտ էլ վատ են, բայց երբ երեկվա նման միջադեպերի պատճառով կողմը, որի սուվերենությունը խախտվել է, կարող է դիտվել որպես նոր պատժամիջոցների օբյեկտ, այդ քաղաքականությունը դժվար է մեզ մեկնաբանել: Շատ դժվար է հույս ունենալ, թե մենք կկարողանանք ազդել այն մարդկանց վրա, որոնք համակված են շարունակ նոր առիթներ որոնելու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է արտգործնախարարը: «Դա միանշանակ սադրանք էր: Խախտվել են միջազգային իրավունքի՝ ոչ միայն ծովային, այլեւ ընդհանուր միջազգային իրավունքի հանգուցային դրույթները, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել է նա:

Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Կիեւի արեւմտյան հովանավորներին կոչ է անում զսպելու նրանց, ովքեր փորձում են քաղաքական միավորներ ստանալ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Ավելի վաղ Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) շտապ նիստ անցկացնել Ազովի ծովի իրադրության շուրջ, նախնական կարգով այն նշանակված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին:

Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին: Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել:

ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի եւ կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել է զենք: Արդյունքում Սեւ ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս