Բաժիններ՝

Իգուաինը մտադիր է տեղափոխվել «Չելսի»

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վարձակալական հիմունքներով խաղում է «Միլանի» կազմում, մտադիր է տեղափոխվել «Չելսի»:

Արգենտինացին սպասում է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարրիի զանգին, ով ցանկանում էր գնել ֆուտբոլիստին անցյալ ամառ:

Corriere dello Sport-ի տվյալներով, «Չելսին» դեռ մտադիր է ստորագրել Իգուաինին:

Նույն աղբյուրն ավելի վաղ գրել էր, որ Իգուաինն ամռանը կարող է վերադառնալ թուրինյան ակումբ:

Միլանյան ակումբը վարձակալական հիմունքներով ստորագրել էր Իգուաինին՝ 18 մլն եվրոյով և մեկ տարի ժամկետով: Հետագայում միլանյան ակումբը կարող էր գնել արգենտինացու տրանսֆերը 36 միլիոն եվրոյով: Սակայն հիմա  «Միլանի» ֆինանսական խնդիրները չափազանց լուրջ են, և ակումբը որոշել է հրաժարվել հարձակվողին գնելու մտքից:

Սակայն «Միլանի» նոր գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը մտադիր է բանակցություններ վարել «Յուվենթուսի» հետ Իգուաինի գինը նվազեցնելու համար` հաշվի առնելով թիմում արգենտինացու ունեցած նշանակությունը:

Իգուաինը «Միլանի» կազմում անցկացրել է Սերիա Ա-ի 10 հանդիպում, դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս