Բաժիններ՝

Եվրախորհրդի նախագահը դատապարտեց Ռուսաստանին Կերչի նեղուցում ուժ կիրառելու համար

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 26-ին հանդես է եկել Կերչի նեղուցի շրջանում Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ։

«Ես դատապարտում եմ Ռուսաստանին Ազովի ծովում ուժ կիրառելու համար: Ռուսաստանի իշխանութունները պետք է վերադարձնեն ուկրաինացի նավաստիներին, նավերը եւ ձեռնպահ մնան հետագա սադրանքներից»,- գրել է Տուսկը իր Twitter-ում:

Նրա խոսքով՝ ինքն իրադրությունը քննարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ եւ «նրա ներկայացուցիչների հետ հանդիպում կունենա այսօր ավելի ուշ»:
«Եվրոպան միավորված կմնա Ուկրաինային պաշտպանելու հարցում»,-նշել է Տուսկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս