ՄԵՆՔ դաշինքը քարոզարշավը մեկնարակեց Մատենադարանից ու մեկնեց Տավուշ
ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավը մեկնարակեց Մատենադարանին կից հարթակից։ Դաշինքի առաջնորդներից Արամ Սարգսյանը հայտարարեց, որ դա խորհուրդ ունի.
«Այստեղ է ՀՀ պատմությունը։ Այստեղ է Հայաստանը, այստեղից է սկսվում ու այստեղից շարունակվելու է։ Այստեղ է հավաքված մեր ամբողջ կյանքի ու պատմության կենսագրությունը, և ես հույս ունեմ, որ այսօրվա օրն էլ 100 տարի հետո գոնե 1 տող ունենալու է էս շենքում դրված գրքերի պատմության մեջ»։
Դաշինքի թեկնածուները՝ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, ճանապարհ ընկան դեպի Տավուշի մարզ։ Առաջին կանգառը Նոյեմբերյան քաղաքն է, որտեղ կենտրոնական այգու մոտ ՄԵՆՔ դաշինքը կհանդիպի նոյեմբերյանցիներին։