Բաժիններ՝

Իլոն Մասքը գնահատել է Մարս՝ իր թռչելու հավանականությունը

SpaceX ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքը հայտարարել է, թե այն բանի հավանականությունը, որ ինքը Մարս կուղեւորվի այն բանից հետո, երբ հնարավոր լինի մարդկանց առաքումն այնտեղ, կազմում է 70 տոկոս: Համապատասխան հարցին նա պատասխանել է նոյեմբերի 25-ին Axios ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում։

Նրան հարց է տրվել, թե որքանով է հավանական, որ նա ինքը կթռչի Մարս: «70 տոկոս»,- վստահությամբ ասել է Մասքը: «Ես ասում եմ այնտեղ գնալու մասին, եթե խոսքը վերաբերում է տոմսի մի երկու հարյուր հազար դոլար գնին»,- հավելել է նա:

Դրանից հետո նրանից հետաքրքրվել են, թե ինքը չի կարծում արդյոք, որ այդ դեպքում յուրաքանչյուր հարուստ մարդ կցանկանա ուղեւորվել Մարս: «Ո՛չ, չէ որ Մարսում զոհվելու հավանականությունն զգալիորեն մեծ է, քան Երկրի վրա»,- ասել է նա:

Մասքն ավելի վաղ հայտարարել է 2022 թվականին Մարսի գաղութաբնակեցում սկսելու եւ 2024 թվականին դեպի այդ մոլորակ աստղանավորդներով երկու տիեզերանավ արձակելու պլանների մասին: Մասքը SpaceX-ի, որն այս պահին գնահատվում է մոտավորապես 28 միլիարդ դոլար, գլխավոր տնօրենն Է եւ ամենախոշոր բաժնետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս