«Պլան է եղել՝ սեփականաշնորհելու, մասնավորապես, «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները». Հակոբ Արշակյան
«Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչն իմ կարծիքով՝ անընդունելի ու սխալ է»,- այսօր հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ համաձայն իր ունեցած ինֆորմացիայի՝ պլան է եղել՝ սեփականաշնորհելու, մասնավորապես, «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները, ինչը կանխվել է:
«Սրանք էլ, շատ դեպքերի նման, սնանկացվելու էին և սեփականաշնորհվելու: Հիմա իրավական գործընթացներ են սկսվել, և աշխատում ենք այն ուղղությամբ, որ պետգույքի հաշվեկշռից բերենք պետական հաշվեկշիռ, որից հետո կփորձենք կենտրոնանալ երթուղային ցանց ստեղծելու վրա, որն ինտեգրված կլինի մայրաքաղաքի կենտրոնացված ցանցին»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
«Ձևական կտրոնների ձևը ինստիտուտը կվերացնենք, և նույն վճարի դիմաց պատշաճ տեխզննություն կանցնեն մեքենաները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ղեկային և արգելակման հետ կապված խնդիրներում կոմպրոմիսներ չեն լինելու:
Անի Կարապետյան