Բաժիններ՝

Տիմոշենկոն սպառնալիք է համարել երկրից ուկրաինացիների «զանգվածային ու խուճապահար փախուստը»

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկիրը լքող քաղաքացիների թիվը սպառնալիք է պետության ազգային անվտանգության համար. «դա զանգվածային եւ խուճապահար փախուստ է իրենց հողից»։

Ուկրաինայի իշխանությունների գնահատումներով՝ երկրի շուրջ 3,2 մլն քաղաքացիներ (ավելի քան 40 միլիոնից) մշտապես աշխատում են արտասահմանում, իսկ շուրջ 9 միլիոնը մեկնում են սեզոնային աշխատանքների: Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավարի խոսքով՝ ուկրաինացիները մեկնում են փող վաստակելու, քանի որ կյանքն Ուկրաինայում «վերածվել է գոյատեւման»: Իսկ երկրից մեկնող քաղաքացիների թվաքանակն սպառնալիք է նրա ազգային անվտանգության համար:

«Դա արդեն աշխատանքային տուրիզմ չէ, դա զանգվածային եւ խուճապահար փախուստ է իրենց հողից»,- ասել է Տիմոշենկոն «Նոր սոցիալական դոկտրինա. նոր հնարավորություններ յուրաքանչյուրի համար» ծրագրի շնորհանդեսի ժամանակ, որը պատրաստել է իր կուսակցությունը: Հեռարձակումն իրականացվել է Facebook-ում Տիմոշենկոյի էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս