Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի հետ առաջացած խնդիրների, Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի մասին

«Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել էին, որ հիմա էլ հանդարտվեն, այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է, և սրանից հետո միշտ լինելու է ուժի մեջ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելուն, նա ասաց. «Իսկ բոլորը համոզվա՞ծ են, որ, եթե խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա։ Այդ հարցով դիմեք դատական և քննչական մարմիններին։ Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ էին արձակվել, հիմա կալանավորվել են, դա իրավական գործընթաց է։ Ինչ վերաբերում է առողջությանը, կյանքին, եթե չեմ սխալվում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, և եզրակացություն եղել է»։

Դիտարկմանը՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանները պնդում են, որ կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ, նա արձագանքեց. «Եթե նման բան լիներ, նա ազատության մեջ պետք է լիներ, ո՞նց կարող է նման բան լինել։ Այս պահի դրությամբ իմ ձեռքի տակ չկա փաստ, որ վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ»։

Ռոբերտ Քոչարյանի մասով էլ Փաշինյանը նշեց, որ նա պետական պահպանության ենթակա անձ է, և նրա անվտանգությունն ապահովվում է պետության կողմից։ «Մենք ոչ մեկին չենք չեզոքացնում, բոլորն իրենք իրենց են չեզոքացնում կամ չեն չեզոքացնում»,- ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե Ռոբերտ Քոչարյանի կողմից եկող վտանգը չեզոքացրած համարո՞ւմ են՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահը չի մասնակցում ընտրություններին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս