Բաժիններ՝

Սերգեյ Դորենկոն քննադատել է Հայաստանի ղեկավարությանը ԼԳԲՏ հարցում ունեցած դիրքորոշման համար

Հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն «Говорит Москва» ռադիոկայանի եթերում իր կարծիքն է հայտնել Հայաստանում ԼԳԲՏ-համաժողովի ու այդ հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։

Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։

Լրագրողը համարում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում չի հայտնել այս թեմայի շուրջ, այլ պատմելով ԼԳԲՏ համայնքի՝ Փարիզում բնակվող երկու հայ ներկայացուցիչների մասին՝ հարված հասցրեց իր վարկանիշին։

«Առողջ հասարակությունների մեծ մասն աշխատում են կայանալ այնպիսի ավանդական ինստիտուտների միջոցով, ինչպիսին ընտանիքն է։ Հայ հասարակությունը ևս բացառություն չի կազմում։ Այսինքն՝ հայերն ընդհանուր առմամբ պահպանողական են, և Փաշինյանի հայտարարություններն ամենայն լրջությամբ խփում են այդ առաջնորդի քաղաքական դեմքին»,- հայտարարել է Սերգեյ Դորենկոն։

Դորենկոն նաև նշում է, որ Հայաստանի վարչապետը պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս հարցում։ Կամ պետք է աջակցի ԼԳԲՏ-ակտիվիստներին, կամ հանդես գա ավանդական արժեքների պաշտպանությամբ։

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս