Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը նախարարական պորտֆելների շուրջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով նրանց համոզել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը և ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածության՝ ստանալու է նախարարական պորտֆելների 1/3-ը:

Ծառուկյանը հասկանում է, որ իր թիմում խուճապային տրամադրություններ են, և շատերը հասկանում են, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն հայտնվելու խորհրդարանում, բայց նրանց իր կողքին պահելու համար ուզում է համոզել, որ ամեն ինչ ընտրություններով չի ավարտվելու, և ոմանք գործ կստանան գործադիրում: Կան միամիտներ, որ հավատում են այս հեքիաթին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս