Արցախի խորհրդարանը հայտարարում է «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին իր հանգանակության մասին
Արցախի խորհրդարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհանգանակի 1 միլիոն 400 հազար դրամ գումար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
«Այսօր՝ նոյեմբերի 22-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի շրջանակներում հանգանակված միջոցներով շարունակվելու են Արցախի զարգացման ծրագրերը:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական կազմն ու աշխատակազմը ակտիվորեն մասնակցում են հեռուստամարաթոնին ՝ նվիրաբերելով 1 400 000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: