Բաժիններ՝

«Ներեցե՛ք, գերագույն դատավոր Ջոն Ռոբերտս, բայց ձեզ մոտ իրոք կան «Օբամայի դատավորներ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ ամերիկացի որոշ դատավորների, ովքեր արգելափակում են իր որոշումները, համարում է «Օբամայի դատավորներ»։

Նա, դիմելով ԱՄՆ-ի գերագույն դատավոր Ջոն Ռոբերտսին, գրել է. «Ներեցե՛ք, գերագույն դատավոր Ջոն Ռոբերտս, բայց ձեզ մոտ իրոք կան «Օբամայի դատավորներ», եւ նրանք միանգամայն այլ տեսակետ ունեն, քան այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար»:

Ավելի վաղ Ռոբերտսն ԱՄՆ-ի նախագահին մեղադրել էր, որ նա Կալիֆոռնիայի դատարանի ներկայացուցչին «Օբամայի դատավոր»էր անվանել՝ միգրանտներին միայն երկիր մուտքի կետերում ապաստանի տրամադրման՝ նախագահի որոշումը չեղյալ հայտարարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս