Հերթական ոչ-ոքին Կարլսեն-Կարուանա մրցախաղում
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել:
Լոնդոնում ընթացող չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլին: Այժմ երկու մրցակիցներն ունեն 4,5-ական միավոր: