
Գագիկ Ծառուկյանը մեկնել է Բելառուս, այնուհետև Մոսկվա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին, նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև կինը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: