Լավրովն առաջարկել է ԵԱՀԿ-ն գործի դնել Եվրասիայում ինտեգրացման գործընթացների ներդաշնակեցման համար

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կարող է հարթակ դառնալ Եվրասիայում ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման համար:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 21-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ-ի եւ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիայի համատեղ նիստում:

«Կարծում եմ, որ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, կարող է հարթակ դառնալ ինտեգրացման տարբեր գործընթացների ներդաշնակեցման համապատասխան նախաձեռնությունների քննարկման համար»: Մոսկվան եւ Մինսկը, նշել է Լավրովը, եռանդուն աշխատում են Եվրասիական տնտեսական միության լրակառուցման, արտասահմանյան պետությունների եւ դրանց ինտեգրացիոն միավորումների հետ նրա կապերի ամրապնդման ուղղութամբ:

«Առանձնահատուկ ուշադրություն ենք նվիրում չինական «Մեկ գոտի – մեկ ուղի» ծրագրի հետ ԵԱՏՄ-ի կապակցման հարցերին»,- շարունակել է նախարարը: «Այս համատեքստում գործնական բեկում է ստանում նաեւ ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՍԵԱՆ-ի մասնակցությամբ Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման աշխատանքը, գործընկերություն, որը միանալու համար բաց է Եվրասիական մայր ցամաքի բոլոր մյուս երկրների համար, ներառյալ ԵՄ-ի երկրները,- նշել է ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս