«Ես այցելել եմ որպես վարչապետ». Փաշինյանը՝ Գեղարքունիքում քարոզարշավը մեկնարկելու և վարչական լծակներն օգտագործելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երեկ Գեղարքունիքի մարզ իր այցելությանը, որն ընկալվել է որպես քարոզարշավի մեկնակ:

«Ես այցելել եմ որպես վարչապետ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հերքելով, որ դա քարոզարշավի մեկնարկ էր:

Ըստ նրա՝ որևէ մեկը սահմանափակված չէ այցելել մարզ, և իր այցելությունը վարչական լծակի կիրառում չէ, քանի որ վարչական լծակի կիրառում նշանակում է, որ մեկն անում է մի բան, որը չի կարող անել մյուսը. «Որևէ մեկը սահմանափակված չէ հանդիպումներ ունենալ Գեղարքունիքում»:

Համայնքների բնակիչների հետ հանդիպումներ, նրա խոսքով, տեղի են ունեցել իր պաշտոնավարման ողջ ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս