«Մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություներն՝ առանց բացառության». Նիկոլ Փաշինյան
«2018 թ. նոյեմբերի դրությամբ կամ առնվազն մինչև խորհրդարանական արտահերթ ընտրություների քվեարկության դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություներն՝ առանց բացառության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա թվարկեց իրենց խոստումները՝ նշելով, որ դրանք լիովին կատարվել են.
առաջին՝ եթե Հայաստանի ժողովուրդը արտահայտի իր կամքը, կապահովեն Սերժ Սարգսյանի և իր թիմի հեռացումն իշխանությունից և բացառապես խաղաղ ճանապարհով,
երկրորդ՝ ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի և իշխանության ձևավորումը կլինի բացառապես ժողովրդի կամարտահայտման միջոցով, ինչը եղավ ՏԻՄ և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ,
երրորդ ՝ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, այն կատարված է և շարունակվում է ու կշարունակվի ժողովրդից մանդատ ստանալու դեպքում,
չորրորդ՝ վերացնել ներկրման համար մուտքի սահամանափակումները,
հինգերորդ՝ չեն լինի արտոնյալ անձինք և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը,
վեցերորդ՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին և իսկապես պատկանում է ժողովրդին և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը: Մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա հինգ տարիների պատասխանտվությունը ստանձնելու համար»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց աշխատանքը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, վճռական միջոցներ ձեռնարկելուն՝ ՀՀ-ն արդյունաբերական, տեխնոլոգիական բարձր չափանիշներ ուենցող երկիր դարձնելու ուղղությամբ:
«Առաջնային խնդիրը ՀՀ և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է և մեծացումը»,- ասաց Փաշինյանը: