Բաժիններ՝

Հալեպում սիրիացիները երեք միլիոն խորանարդ մետր փլվածքներ են հավաքել

Սիրիացիները երեք միլիոն խորանարդ մետր փլվածքներ են մաքրել ավերված Հալեպ քաղաքում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ Աբդունասեր Ալ Ամիրին:

«Կատարվել է երեք միլիոն խորանարդ մետր փլվածքների մաքրում եւ շուրջ 5,7 հազար միավոր վնասված տեխնիկա է հավաքվել քաղաքի տարբեր շրջաններից, վերականգնվել Է 47 հրապարակների, խաչմերուկների եւ թունելների լուսավորումը»,- ասել է Ալ Ամիրին փախստականների վերադարձման Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական շտաբների նիստում:

Նրա խոսքով՝ ասֆալտապատված փողոցների մակերեսը կազմել է շուրջ 830 հազար քառակուսի մետր, իսկ քաղաքում եւ նահանգում կանգնեցված լապտերասյուների քանակը գերազանցել է 4,3 հազարը:

«Արդեն ավարտված են քաղաքային խորհրդի մոտավորապես 195 նախագծեր, որոնք ընդգրկում են փողոցների ասֆալտապատումը, շենքերի, արդյունաբերական շրջանների, ճանապարհային համակարգերի վերականգնումը: Այդ ոլորտներում աշխատանք է պլանավորվում եւս 30 նախագծերով»,- հավելել է Ալ Ամիրին:

Բացի դրանից, ջրամատակարարման, էլեկտրականության, կոյուղու, զբոսայգիներ, ճանապարհների անվտանգության կղզյակների վերականգնման կատարված նախագծերի քանակը հասել է 59-ի: Եվս 35 նախագծերով աշխատանքը շարունակվում է: «Խանաուի, Քադի Ասքյարի, Ալ Զիբդիայի, Ալ Վահդայի շրջաններում պետական հացի փռերի թիվը հասել է 22-ի: Արտադրանքի օրական ծավալը կազմում է 235 տոննա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս