Բաժիններ՝

Հանցավորության աճն ու ոստիկանությունը. Արփինե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Եթե ժամանակագրական առումով քիչ ավելի հետ նայենք, ապա կտեսնենք, որ 2016 թվականին այդ թիվը 12 հազար 294 էր։ Անհրաժեշտ չէ լինել քրեական իրավունքի մասնագետ, որ առաջին հայացքից պարզ դառնա, որ ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ։

Ու սա այն պարագայում, որ ներկայացված թվերը չեն արտացոլում համաներումից հետո ընկած ժամանակահատվածը։ Սակայն այս վիճակագրությունը, կարծես թե բնավ չի մտահոգում Ոստիկանությանը։ Օրերս Ոստիկանությունը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել էր, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված: Այստեղ առաջանում է երկու հիմնական հարց.

• Ի՞նչ չափման միավոր է օգտագործվում ոստիկանության կողմից աննախադեպը աճը գնահատելու համար
• Գերծանրաբեռնվածությունը նշանակում է արդյոք միայն ասֆալտ+օլիգարխի թիկնապահներ ցուցադրական ելույթները, թե այն ներառում է Ոստիկանության այլ գործառույթներ եւս։

Հ.Գ. 2018 թվականի հունվար սեպտեմբերին արդեն հանցագործությունների թիվը 16 227 է»,- գրել է նա:

Հանցավորության աճն ու ոստիկանությունըՀայաստանի Հանրապետությում 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած…

Gepostet von Arpine Hovhannisyan am Freitag, 16. November 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս