Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում շարունակվում են Brexit-ի հետ կապված պաշտոնաթողությունները

Մեծ Բրիտանիայում հրաժարական է տվել Brexit-ի հարցերի նախարարի խորհրդարանական տեղակալ Սեուլա Բրեյվերմանը: Այդ մասին հայտնել է Twitter-ում: «Խորը ափսոսանքով եւ երկար խորհրդածություններից հետո ես այսօր Brexit-ի հարցերով փոխնախարարի պաշտոնը թողնելու դիմում ներկայացրեցի վարչապետին»,-գրել է Բրեյվերմանը թվիթում:

Հաղորդագրությանը կից հայտարարության տեքստում ասված է, որ Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի՝ Մեյի առաջարկած նախագիծը, ըստ էության, առաջարկում է նորմատիվային-իրավական տարբեր ռեժիմներ սահմանել Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի մնացած տարածաշրջանների համար, ինչն սպառնում է երկրի տարածքային ամբողջականությանը:

Բացի այդ, Բրեյվերմանը կարծում է, որ այդ նախագծին հավանություն տրվելու դեպքում չեն կատարվի այն խոստումները, որոնք կառավարությունը տվել է իր ընտրողներին, քանի որ փաստորեն Մեծ Բրիտանիան դուրս չի գա եվրոպական մաքսային միությունից եւ չի կարողանա Բրյուսելից անկախ քաղաքականություն վարել: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ, բերելով նույն փաստարկները, իրենց պաշտոնաթողության մասին հայտարարել են Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը, աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվեյը, ինչպես նաեւ Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարար Շայլեշ Վարան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս