Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մերժվեց
ՀՀ վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների վերաբերյալ որոշումը:
Դատարանը որոշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռական բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանվեց, գործն ուղարկվեց նույն դատարան՝ նոր քննության:
Նշենք, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերում հրապարակման պահից, վերջնական է, ենթակա չէ բողոքարկման:
Միաժամանակ, դատարանը տեղեկացրեց, որ գործով հատուկ կարծիք է հայտնվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի կողմից: Վերջինս գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահամանադրական դատարան: