Բաժիններ՝

Խորվաթիա-Իսպանիա. սպասե՞լ ռևանշի

Այսօր տեղի կունենան Ազգերի լիգայի հերթական փուլի հանդիպումները: Նրանցից մեկում Խորվաթիայի ազգային հավաքականը կփորձի Իսպանիայի ազգային հավաքականից վրեժխնդիր լինել այս տարվա սեպտեմբերին 0:6 հաշվով ջախջախիչ  պարտության համար:

Խորվաթիա

Աշխարհի առաջնությունում հաջող ելույթից հետո խորվաթները լավ չեն խաղում: Աշխարհի առաջնությունից հետո միակ հաղթանակը Հորդանանի հետ ընկերական խաղում էր (2:1):

Խորվաթիայի ազգային հավաքականը անհաջող է խաղում հենց Ազգերի լիգայում: Երկու հանդիպումներում թիմը կարողացավ վաստակել միայն մեկ միավոր: Անգլիայի հետ խաղը հաջող ստացվեց, սակայն այդպես էլ գոլեր չեղան՝ 0:0: Հետո տեղի ունեցավ Իսպանիայի հետ խաղը՝ 0:6 պարտությունը: Հիմա խորվաթները վերջին տեղն են զբաղեցնում խմբում և մոտ են Ազգերի լիգայի խաղարկությունից դուրս մնալուն:

Կարդացեք նաև

Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ: Հաջող խաղերի դեպքում Խորվաթիայի ընտրանին կարող է անգամ առաջին տեղ դուրս գալ  խմբում: Դրա համար խոշոր հաշվով պետք է հաղթել թե՛ Անգլիային, թե՛ Իսպանիային:

Իսպանիա

Իսպանիան Աշխարհի առաջնությունում անաջող ելույթներից հետո ավելի հաջող է հանդես  գալիս, քան իր ապագա մրցակիցը: Ազգերի լիգայում իսպանացիներն արդեն երեք խաղ են անցկացրել: Բացի Խորվաթիայի նկատմամբ հաղթանակից (6:0), Իսպանիան հաղթել է նաև Անգլիային (2:1): Ճիշտ է, բրիտանացիները կարողացան վրեժխնդիր լինել՝ Իսպանիային պարտության մատնելով Ազգերի լիգայի վերջին խաղում (3:2):

Հոկտեմբերին իսպանացիներն Ուելսի հետ ընկերական հանդիպում անցկացրեցին, որտեղ 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին:

Պետք է նշել, որ վերջին 4 խաղերում Իսպանիան շատ արդյունավետ է խաղում: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում իսպանացիները 15 գոլ են խփել՝ ամեն խաղում դառնալով առնվազն 2 գոլի հեղինակ:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Իսպանիան վերջին 28 խաղերից միայն մեկում է պարտվել հիմնական ժամանակում
  • Խորվաթիան վերջին 12 խաղերից պարտվել է միայն երկուսում
  • Իսպանիան հաղթել է Խորվաթիայի հետ վերջին վեց խաղերից չորսում՝ պարտվելով միայն մեկ անգամ

Իսպանիայի ազգային հավաքականը դժվար թե խնդիրներ ունենա այս խաղում, իսկ խորվաթներն ամեն ինչ անելու են ռևանշի հասնելու համար: Բացի այդ, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու համար Խորվաթիան պարտավոր է հաղթել:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս