Բաժիններ՝

Դավիթ Անանյանը՝ անհատ տաքսիստներին արտոնագրային վճարներից ազատելու մասին

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեմ է որևէ ոլորտի որևէ արտոնություն տալուն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով անհատ տաքսիստներին արտոնագրային վճարներից ազատելու կառավարության որոշմանը, նա նշեց, որ կառավարությունում քննարկումների ժամանակ հավասարակշռված որոշումներ են կայացվում:

Նրա խոսքով՝ այդ արտոնության ազդեցությունը մեղմվելու է կա՛մ հարկային վարչարարությամբ ստվերի հաշվին, կա՛մ այլ տեղերում հարկային բեռ է բարձրացվելու:

«Եթե որոշակի տնտեսվարողների մենք արտոնություն ենք տրամադրում, միշտ անհավասարության զգացողություն լինելու է հարկ վճարողների մոտ»,- նկատեց Դ.Անանյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀ 2019 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե մարդն անհատ տաքսիստ է, նա ոչ մի վճարում անելու պարտավորություն չունի և կարող է աշխատել առանց լիցենզիայի:

Կարդացեք նաև

Հայաստանում այսօր այդ գործունեության մեջ մոտ 50 000 մարդ է ներգրավված: Գործող օրենքով՝ Երևանում լիցենզավորված տաքսիստներն ամսական վճարում են 12000, մարզերում` 8000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս