Բաժիններ՝

Արարատցի տղամարդը բռունցքներով ծեծել է կնոջը

Արարատի բնակիչ Հաջոյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու մեջ։ Տղամարդը, տանը տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճելով կնոջ հետ, ծեծել է նրան՝ բռունցքներով հարվածելով կնոջ մարմնի տարբեր մասերին։

Վերջինս մարմանական վնասվածքներ է ստացել կրծքավանդակի և աջ ազդրի շրջանում, դիմել բուժօգնության:

Հաջոյանին Արարատի մարզային քննչական վարչությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ քրեական գործն ուղարկել դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս