Հռիփսիմե Խուրշուդյանը այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի համար կարիերան ավարտված է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Հռիփսիմեն իր համար կարող է մարզվել, բայց այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի: Նրան հանել ենք ծանրամարտի հավաքականի ցուցակից, և նա այլևս չի համարվում ֆեդերացիայի հովանու ներքո աշխատող հավաքականի անդամ»,-ասաց նա: