Բաժիններ՝

ԱՄՀ-ն կենտրոնական բանկերին խորհուրդ է տվել թվային արժույթ ստեղծել

Կենտրոնական բանկերը պետք է ուսումնասիրեն սեփական թվային արժույթի թողարկման հարցը՝ փոխհատուցելու համար կանխիկ դրամի օգտագործման նվազումը: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը:

«Ամբողջ աշխարհում տարբեր կենտրոնական բանկեր լրջորեն քննարկում են այս գաղափարները, այդ թվում՝ Կանադայում, Չինաստանում, Շվեդիայում եւ Ուրուգվայում: Դրանք, ինչպես եւ ԱՄՀ-ն ընթանում են փոփոխություններին եւ նոր մտածողությանը համաքայլ»,- ասել է նա ԱՍԵԱՆ-ի՝ Սինգապուրում ընթացող գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ պետությունները եւ կենտրոնական բանկերը կարող են գտնել իրենց դերը ձեւավորվող թվային տնտեսության բնագավառում՝ խուսափելու համար այն իրավիճակից, երբ «չափազանց շատ իշխանություն է կենտրոնացած վճարումների ոչ մեծ թվով մասնավոր ուռճացված գործարկուների ձեռքին»:

Լագարդն ընդգծել է, որ ԱՄՀ-ն լիակատար վստահություն չունի, թե ինչպես պետք է աշխատել նոր տեսակի վճարումների եւ արժույթների հետ, եւ որ կենտրոնական բնակերի մոտ կարող են զանազան բարդություններ ծագել, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս