Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը 2018 թվականին նվաճել է 73 մեդալ:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Մեզ հաջողվել է 73 մեդալ նվաճել: Չգիտեմ լավ է, թե վատ, բայց եթե մյուս մարզաձևերի մեդալների ընդհանուր հաշվարկում նայենք, ապա 60 կամ 70 տոկոսը մեր նվաճած մեդալներն են»,-ասաց Ալավերդյանը: