«Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է արտըահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու և այլ ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:

«Վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը,  արձանագրելով    ընտրական համակարգի փոփոխության հետ կապված կառավարության ծրագրի տապալման փաստը,
ամփոփելով այլ կուսակցությունների հետ մեր բանակցությունների արդյունքները,
հաշվի առնելով կուսակցության տրամադրության տակ գտնվող ռեսուրսները և քարոզարշավի ժամկետները, հիմք ընդունելով կուսակցության անդամների ու համակիրների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝«Արդարություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց՝ առանձին ցուցակով կամ դաշինքով չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:

Նպատակ ունենալով նպաստել նոր, խելացի, փորձառու, հայրենասեր, պատասխանատու գործիչների` Աժ-ում ներկայացված լինելուն՝ որոշեցինք,

  1. Համագործակցել այլ կուսակցությունների կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուների հետ` նրանց աջակցելու նպատակով
  2.  Բանակցել ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների հետ` արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ
  3.  Շարունակել հանդիպումներն ու քննարկումները ընտրություններին չմասնակցող քաղաքական ուժերի հետ` արտախորհրդարանական համագործակցության ձևաչափերի շուրջ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս