Լրագրող Սիսակ Գաբրիելյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին. tert.am
«Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որպես պատգամավորի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Նա Tert.am-ի հետ զրույցում չմանրամասնեց՝ առաջարկը քաղաքական ուժի՞ կողմից է ստացել, թե՞ ինքն է դիմել մասնակցության համար: «Ես համաձայնել եմ, որոշումը կայացրել եմ: Ցանկությունը նաև իմն է եղել»,- ասաց նա: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ ինքը դիմել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության համար:
«Կարծում եմ՝ եթե լինելու եմ այդ քաղաքական թիմի անդամ, ճիշտ որոշում կլինի նաև լինել կուսակցության անդամ, որովհետև շատ հարցեր հենց կուսակցության ներսում որոշում են հենց կուսակցության անդամները»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ լրագրությունից քաղաքականության անցնելու որոշման ընդունման հարցում դեր է խաղացել հեղափոխությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: